Մարշալ Բաղրամյան պող. 2-րդ փակուղի, 8
Սահմանափակումները որպես վերափոխման խթաններ
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 18:30-ին, WTC Yerevan-ը կհյուրընկալի Catalyst Talk Քեթրին Հուանգի մասնակցությամբ, ով հանդիսանում է BIG ընկերության գործընկեր 2017թ․։
Պատկերացնում եք, որ մեկ ճարտարապետական գաղափար կարողանար միաժամանակ լուծել մի քանի խնդիր՝ ձևավորել ավելի ընդգծված ինքնություն, բարելավել արդյունավետությունը, հարստացնել հանրային միջավայրը և նույն ներդրմամբ ստեղծել ավելի մեծ արժեք։ Այս դասախոսության ընթացքում Քեթրին Հուանգը կներկայացնի պրագմատիկ ուտոպիականության փիլիսոփայությունը՝ պատվիրատուների, քաղաքների և ենթակառուցվածքների գործնական պահանջները վերածելով համարձակ նոր հնարավորությունների։
Բանախոսությունը կներառի տարբեր տիպաբանությունների նախագծեր՝ ուղղահայաց քաղաքներ, ինչպիսին է CapitaSpring-ը, Suzhou MoCA-ն, որտեղ պատկերասրահները, այգիները և հանրային երթուղիները վերաիմաստավորում են քաղաքի մշակութային ժառանգությունը, CopenHill-ը, որտեղ թափոններից էներգիա արտադրող գործարանը վերածվել է դահուկավազքի և հանգստի համար նախատեսված քաղաքային լեռան, ինչպես նաև Երևանի AYB դպրոցը, որը ստեղծում է նորարարության և ուսուցման միջավայր։ Այս նախագծերը ցույց են տալիս, թե ինչպես կարող են բնապահպանական պատասխանատվությունը, հանրային արժեք ստեղծելու ձգտումը և պատվիրատուի շահերը փոխլրացնել միմյանց՝ ձևավորելով ապագային միտված միևնույն ժամանակ իրականությանը հիմնված ճարտարապետություն։
Քննարկման հիմնական թեմաները
- Ճարտարապետության, լանդշաֆտի և հանրային տարածքի միջև նոր փոխկապակցվածություն
- Արժեքի ստեղծում՝ տարածական տիպաբանությունների վերաիմաստավորման միջոցով
- Դիզայնի դերը մարդակենտրոն և կյանքի համար հարմարավետ քաղաքների ձևավորման գործում
Նեթվորքինգ՝ 18:30 | Բանախոսություն՝ 19:00
Լեզու՝ անգլերեն
Քեթրին Հուանգ
2017թ.-ից BIG-ի գործընկեր Քեթրին Հուանգն աշխատել է CapitaSpring, CopenHill և Երևանի AYB դպրոցի նախագծերի վրա՝ գործնական սահմանափակումները վերածելով համարձակ ճարտարապետական գաղափարների։
Ամրագրեք Ձեր տեղը
Շնորհակալություն գրանցման համար։ Մենք կկապվենք Ձեզ հետ՝ մասնակցությունը հաստատելու համար։



