Դեպի զրոյական
արտանետումներով ապագա
Հայաստանում մենք սահմանում ենք նոր չափանիշներ կայուն քաղաքային զարգացման մեջ՝ ստեղծելով ճարտարապետական խորհրդանիշ, որը համադրում է ժամանակակից գրասենյակային ենթակառուցվածքն ու առաջադեմ բնապահպանական լուծումները։
Այս ամենը միտված է ստեղծելու դիմակայուն և ապագային պատրաստ միջավայր՝ նոր չափանիշ սահմանելով Հայաստանի կայուն քաղաքաշինության համար։
Դեպի զրոյական արտանետումներով ապագա
Երևանի կլիմայական առանձնահատկությունները հաշվի առնելով՝ WTC Երևանը նախատեսում է էներգիայի և ջրի արդյունավետ կառավարման, վերականգնվող էներգիայի օգտագործման և կայուն նախագծման այլ առաջադեմ լուծումներ։
Կանաչ շենքի հավաստագրեր
Այս սկզբունքները ոչ միայն աջակցում են Հայաստանի ազգային կլիմայական նպատակներին, այլև իրագործելի են դարձնում նախագծի հավակնությունը՝ ձեռք բերելու LEED Gold, WELL Gold և/կամ BREEAM Excellent սերտիֆիկացումը՝ կայունությունը ներդնելով զարգացման յուրաքանչյուր փուլում։
Առողջ և հարմարավետ ներքին միջավայր
Նախագիծը կիրառում է պասիվ և ակտիվ դիզայնի լուծումներ, որոնք դիմակայում են կլիմայական մարտահրավերներին և բարձրացնում էներգաարդյունավետությունն ու բնակելի հարմարավետությունը։
Ռեսուրսների արդյունավետ օգտագործում
Ճարտարապետությունից մինչև լանդշաֆտային լուծումներ՝ առաջնահերթություն է տրվում ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, էներգախնայողությանը և շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցմանը։

Համառոտ
Ծանոթացեք WTC Երևանում կիրառվող լուծումներին՝ արևային ճակատից մինչև ստորգետնյա անձրևաջրի ջրամբար։ Ընտրեք աշտարակի որևէ կետ՝ ավելին իմանալու համար։
Ճակատում տեղադրված արևային վահանակներն օգտագործում են Երևանի երկար ցերեկային ժամերը։
Աշխատում են տեղում և տեղից դուրս արտադրվող վերականգնվող էներգիայով։
Ճակատային լուծումներն ու ծածկերը նվազեցնում են հովացման պահանջարկը։
Գերակշռող հյուսիսարևելյան քամիների օգտագործում։
Բնական լույս՝ համահունչ ցիրկադային ռիթմերին։

Բիոֆիլիկ տեռասները մաքրում են օդը և նվազեցնում սթրեսը։
Պահվում և զտվում է ստորգետնյա ջրամբարում։
Մաքրվում և կրկին օգտագործվում է ոռոգման համար։
Քիչ խնամք պահանջող կանաչապատում ամբողջ տարածքում։
Ոչ թունավոր, տեղական, կայուն աղբյուրներից։
Կայուն նախագծման նոր նշաձողը Հայաստանում
Հայաստանում մենք սահմանում ենք նոր չափանիշներ կայուն քաղաքային զարգացման մեջ՝ ստեղծելով ճարտարապետական խորհրդանիշ, որը համադրում է ժամանակակից գրասենյակային ենթակառուցվածքն ու առաջադեմ բնապահպանական լուծումները։
Նախագիծը կիրառում է պասիվ և ակտիվ դիզայնի լուծումներ, որոնք դիմակայում են կլիմայական մարտահրավերներին և բարձրացնում էներգաարդյունավետությունն ու բնակելի հարմարավետությունը։ Այս սկզբունքները ոչ միայն աջակցում են Հայաստանի ազգային կլիմայական նպատակներին, այլև իրագործելի են դարձնում նախագծի հավակնությունը՝ ձեռք բերելու LEED Gold, WELL Gold և/կամ BREEAM Excellent սերտիֆիկացումը՝ կայունությունը ներդնելով զարգացման յուրաքանչյուր փուլում։
Ճարտարապետությունից մինչև լանդշաֆտային լուծումներ՝ առաջնահերթություն է տրվում ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, էներգախնայողությանը և շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցմանը։ Երևանի կլիմայական առանձնահատկությունները հաշվի առնելով՝ WTC Երևանը նախատեսում է էներգիայի և ջրի արդյունավետ կառավարման, վերականգնվող էներգիայի օգտագործման և կայուն նախագծման այլ առաջադեմ լուծումներ։
Այս ամենը միտված է ստեղծելու դիմակայուն և ապագային պատրաստ միջավայր՝ նոր չափանիշ սահմանելով Հայաստանի կայուն քաղաքաշինության համար։
Կլիմայական պայմաններին հարմարվող նախագծում
Երևանի շոգ ու չոր ամառները հաճախ ուղեկցվում են ինտենսիվ արևային ճառագայթմամբ և ցածր խոնավությամբ՝ մեծ ծանրաբեռնվածություն ստեղծելով հովացման համակարգերի համար, մինչդեռ ցուրտ ձմեռները պահանջում են արդյունավետ լուծումներ ջերմության պահպանման համար։ Այս պայմաններում էներգիայի արդյունավետ օգտագործումը պահանջում է հավասարակշռված և կլիմայական պայմաններին համապատասխան նախագծային մոտեցում։
WTC Երևանում պասիվ և ակտիվ նախագծային լուծումները համադրվում են Երևանի կլիմայական առանձնահատկություններին արձագանքելու, էներգաարդյունավետությունը բարձրացնելու և շենքի ներսում հարմարավետ միջավայր ապահովելու համար։
Արևապաշտպան լուծումներ և տարածքի պլանավորում․
Ֆասադի ճարտարապետական լուծումները, ծածկերը և կանաչապատ տարածքները օգնում են նվազեցնել արևի ազդեցությունը՝ կանխելով շենքը գերտաքացումից, նվազեցնելով հովացման անհրաժեշտությունը և ապահովելով ավելի հարմարավետ ներքին միջավայր։
Բնական օդափոխություն և օդի որակ
շենքի տեղակայումը, պատուհանների դիրքն ու օդափոխության ճիշտ նախագծումը հնարավորություն են տալիս արդյունավետ օգտագործել քամիները՝ նպաստելով բնական հովացմանն ու օդի որակի բարելավմանը և նվազեցնելով մեխանիկական համակարգերից կախվածությունը։

Զրոյական արտանետումներ, բնություն և բարեկեցություն

Դեպի զրոյական արտանետումներով ապագա
Զրոյական ածխածնային արտանետումների հասնելու նպատակով WTC Երևանը կիրառում է մաքուր և վերականգնվող էներգիայի լուծումներ։ Տեղում արտադրվող արևային էներգիան համադրելով արտաքին աղբյուրներից ստացվող վերականգնվող էներգիայի հետ՝ նախագիծը նվազեցնում է ածխածնային էներգետիկ համակարգերից կախվածությունը։
WTC Երևանը ձգտում է նոր նշաձող սահմանել ցածր ածխածնային արտանետումներով կայուն քաղաքաշինության ոլորտում համատեղելով տնտեսական զարգացումը, նորարարությունն ու շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվությունը։

Կենսաբազմազանություն և ջրային ռեսուրսների պահպանում
Կանաչապատ տեռասները, բուսականությամբ հագեցած ներքին տարածքներն ու լանդշաֆտային լուծումները նպաստում են օդի մաքրմանը, սթրեսի նվազեցմանը և մտավոր աշխատանքի արդյունավետության բարձրացմանը՝ ձևավորելով ավելի հավասարակշռված, առողջ և հարմարավետ աշխատանքային միջավայր։
WTC Երևանում առաջնահերթություն է տրվում ջրի խնայողությանն ու արդյունավետ կառավարմանը խմելու ջրի պահեստավորման, անձրևաջրերի հավաքման և ջրի վերաօգտագործման ինտեգրված համակարգերի միջոցով։
Անձրևաջրերի հավաքում և պահպանում
Շենքի ստորգետնյա պահոցներում հավաքվող անձրևաջրերն ու կենցաղային ջրերը զտվում են և հետագայում վերաօգտագործվում կանաչապատ տարածքների ոռոգման նպատակով։

Բարեկեցիկ աշխատանքին միտված ոգեշնչող միջավայր
WTC Երևանի շենքի այցելուների բարեկեցությունը մեր առաջնահերթություններից է: Նախագծման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բնական լուսավորության արդյունավետ օգտագործմանը։ Ֆասադների և ներքին տարածքների մտածված նախագծումը հնարավորություն է տալիս առավելագույնս օգտագործել բնական լույսը՝ ստեղծելով լուսավոր, էներգաարդյունավետ և մարդու բնական կենսաբանական ռիթմերին համահունչ միջավայր։
ՄԱԿ-ի Կայուն
զարգացման նպատակներ
Մաքուր օդի, անվտանգ ջրի, հարմարավետ լուսավորության և ստվերավորման ապահովում, ջերմային հարմարավետության MEP համակարգեր, անծուխ տարածքներ։
Ջրային կառավարման առաջատար համակարգեր, արդյունավետ սանտեխնիկական սարքավորումներ, ներառյալ անձրևաջրերի հավաքում, խելացի հաշվիչներ և արտահոսքի վերահսկում։
Էներգախնայող համակարգերի և վերականգնվող էներգիայի ինտեգրում՝ նվազեցնելու էկոլոգիական ազդեցությունը։
Ա դասի, ապագայի չափանիշներով կոմերցիոն և բնակելի տարածքների կառուցում, որոնք խթանում են տնտեսական աճն ու նորարարությունը։
Դիզայն, որտեղ առաջնային է կայունությունը և սեյսմիկ անվտանգությունը։
Վերամշակելի նյութերի օգտագործում, թափոնների նվազեցում և ռեսուրսների արդյունավետ կառավարում բոլոր փուլերում։
Զրոյական արտանետումների ապահովում՝ կայուն դիզայնի, գործառնական մոտեցումների և երկարաժամկետ բնապահպանական կառավարման միջոցով։
Կենսաբազմազանություն և նոր կանաչ ենթակառուցվածքներ, նորարարական բիոֆիլիկ և սենսորային դիզայն, ստվերային բացօթյա տարածքներ, անխափան և կայուն տեղաշարժ։
