WTC Երևանի աշտարակները մթնշաղին
Մենյու

Երևանի նոր
խորհրդանիշը

WTC Երևանը բազմաֆունկցիոնալ համալիր կառույց է՝ տեղակայված Երևանի սրտում։ Այն հավակնում է դառնալ բիզնեսի, մշակույթի և համայնքային կյանքի նոր կենտրոն՝ նպաստելով քաղաքի տնտեսական, սոցիալական և քաղաքային միջավայրի զարգացմանը և նորովի ձևավորելով աշխատանքի, հաղորդակցության ու քաղաքային կյանքի փորձառությունը։

200 և 224 մետր բարձրությամբ երկու երկնաքերերը կդառնան Երևանի նոր ճարտարապետական ուղենիշներ։ Ժամանակակից գրասենյակային և առևտրային տարածքները, բնակարանները, ժամանցի վայրերն ու բարձրակարգ 5 աստղանի հյուրանոցը կմեկտեղվեն մեկ համալիրում՝ նոր շունչ հաղորդելով քաղաքին։

Ծանոթացեք համալիրին→
WTC Երևանը քաղաքի հորիզոնում

Այգիների քաղաք
Երևան

Այս խորհրդանշական շինությունը ներդաշնակորեն ինտեգրվում է շրջակա քաղաքային միջավայրին։

Այն Բուզանդի կանաչապատ պողոտայի կասկադային շարունակությունն է դեպի վեր։ Շենքի տարբեր հարկերում տեղակայված կանաչ տարածքները հնարավորություն են տալիս այցելուներին առօրյա միջավայրում վայելել բնության ներկայությունը՝ ստեղծելով ներդաշնակ կապ շինության և բնական միջավայրի միջև։​

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ  →
Biophilic interior of WTC Yerevan

Հայաստանի առաջին
զրոյական արտանետումներով կառույցը

Միավորելով նորարարությունն ու համաշխարհային լավագույն փորձը՝ մենք ստեղծում ենք ապագային միտված, հարմարավետ և մարդակենտրոն քաղաքային միջավայր, որը համադրում է գերժամանակակից դիզայնը կայուն զարգացման սկզբունքների հետ, որը միտված է ձևավորել A դասի, զրոյական զուտ արտանետումներով շինություն՝ LEED Gold և WELL Gold սերտիֆիկացման հավակնությամբ։

Կայունության մեր մոտեցումը→
WTC Երևանի կանաչ տեռասները
WTC Երևանի բիզնես լաունջ

Քաղաքային
նոր կյանք

WTC Երևանը քաղաքային կյանքի նոր միջավայր է՝ ստեղծված մարդկանց առօրյան, աշխատանքը, հանգիստն ու շփումը մեկ վայրում նորովի համադրելու նպատակով։ WTC Plaza-ն, կանաչապատ տարածքներն ու քայլուղիները, ռեստորանները, առևտրային և ժամանցային վայրերը ստեղծում են քաղաքային կյանքի նոր փորձառություն, որտեղ մարդիկ կարող են հանդիպել, շփվել և վայելել քաղաքը:​​

Բացահայտեք հրապարակը→
WTC Երևանի հանրային հրապարակը

Ավելին քանի շինություն․
մենք կապում ենք Երևանը աշխարհին

WTC Երևանը պարզապես շինություն չէ․ այն դինամիկ բիզնես հարթակ է, որը գործարար համայնքին առաջարկում է առևտրի և ներդրումների ոլորտում համապարփակ ծառայություններ՝ խթանելով միջազգային ամուր գործընկերությունների ձևավորումն ու ընդլայնելով Հայաստանի դերը համաշխարհային հարթակներում:

WTC Երևանը հավակնում է դառնալ Հայաստանի տնտեսական զարգացման նոր խթան: Բիզնեսի, MICE միջոցառումների (հանդիպումներ, խրախուսական միջոցառումներ, համաժողովներ և ցուցահանդեսներ), հյուրընկալության, առևտրի և միջազգային կապերի մեկտեղման շնորհիվ նախագիծը կնպաստի նոր ներդրումների ներգրավմանը, աշխատատեղերի ստեղծմանը, տեղական բիզնեսի զարգացմանը, ինչպես նաև միջազգային գործընկերությունների և նոր գործարար հնարավորությունների ձևավորմանը։

Բացահայտեք Բիզնես Հաբը→