WTC Երևանի աշտարակներն ու հրապարակը՝ Բուզանդի փողոցից
Երկու աշտարակ · 224 մ և 200 մ

Համալիր-
Կառույց

Մենյու

Այգիների քաղաք Երևան

WTC Երևանը ձևավորում է Երևանի ճարտարապետական նոր ուղենիշը՝ շարունակելով Ալեքսանդր Թամանյանի քաղաքաշինական տեսլականը և նորովի իմաստավորելով «Այգիների քաղաք» գաղափարը:

Կառույցի բարձրահարկ ծավալը ձևավորվում է կրկնակի, ուղղաձիգ կառույցներով, որոնց միջև առաջանում է լուսային և տարածական «ճեղք»՝ ապահովելով տեսողական թեթևություն և կանաչապատ կասկադային այգիների վերտիկալ շարունակական զարգացում։ Այս մոտեցումը ակնարկ է Թամանյանական «Այգիների քաղաք» գաղափարին՝ կանաչ այգիները ներառելով ոչ միայն ստորին հարկերի մակարդակում, այլև շենքի ամբողջ բարձրությամբ՝ միաձուլելով ճարտարապետությունն ու բնությունը:

WTC Երևանի շինության ասիմետրիկ վերնամասը քաղաքի համայնապատկերում ձևավորում է յուրահատուկ ուրվագիծ՝ հիշեցնելով Արարատ լեռը։

224 մ

Երկրորդ աշտարակ · Գրասենյակներ

200 մ

Առաջին աշտարակ · Հյուրանոց և բնակարաններ
WTC Երևանի պոդիումի և այգիների ջրաներկ պատկեր

Հարկ առ հարկ

Ընտրեք ցանկացած հատված և դիտեք, թե ինչպես են երկու աշտարակներում տեղակայված գրասենյակները, այգիները, հյուրանոցը, բնակարանները և սպասարկման տարածքները։

WTC Երևանի աշտարակները՝ պողոտայից դիտված
Ինտերակտիվ քարտեզ — ընտրեք կետ աշտարակի վրա
Աշխարհի քարտեզ՝ ընդգծված Հայաստանով

Երևանի նոր
այցեքարտը

WTC Երևանը քաղաքային կյանքի նոր միջավայր է՝ ստեղծված մարդկանց առօրյան, աշխատանքը, հանգիստն ու շփումը մեկ վայրում նորովի համադրելու նպատակով։

WTC Plaza-ն, կանաչապատ տարածքներն ու քայլուղիները, ռեստորանները, առևտրային և ժամանցային վայրերը ստեղծում են քաղաքային կյանքի նոր փորձառություն, որտեղ մարդիկ կարող են հանդիպել, շփվել և վայելել քաղաքը։

Մթնշաղին շենքը լուսավորվում է, իսկ կապող կամուրջները նոր կյանք են ստանում, երբ մարդիկ հանդիպում են WTC Երևանի ռեստորաններում, բարերում և այգիներում։

Համայնապատկերային պատուհաններով լաունջ WTC Երևանում

WTC Երևանը ավելին է, քան այցելության վայր։ Այն հանդիպելու, կիսվելու, պատկանելու և Երևանի ոգին զգալու վայր է։

Երևանի գործարար
կյանքի նոր հասցեն

WTC Երևանը ստեղծում է նոր միջավայր հավակնոտ բիզնեսների համար՝ քաղաքի սրտում մեկտեղելով ժամանակակից աշխատավայրերը, միջազգային կապերն ու դինամիկ գործարար էկոհամակարգը` ապահովելով միջավայր, որտեղ ընկերությունները կարող են զարգանալ, նոր կապեր ստեղծել և հատել Հայաստանի սահմանները:

Տանիքի ռեստորան՝ մայրամուտին Արարատ լեռան տեսարանով

Երևանը` որպես
նոր MICE ուղղություն

WTC Երևանի սրտում կգործի ժամանակակից MICE կենտրոն, որը նոր հնարավորություններ կստեղծի Երևանի գործարար և միջազգային միջոցառումների ոլորտում։ Այստեղ հնարավոր կլինի անցկացնել ինչպես փոքր և մտերմիկ հանդիպումներ, այնպես էլ խոշոր միջազգային համաժողովներ, ցուցահանդեսներ և այլ ձևաչափերի միջոցառումներ։ Ֆունկցիոնալությունն ու ճկունությունը համադրող MICE կենտրոնը կընդգրկի ավելի քան 9,000 քմ տարածք՝ տարբեր մասշտաբի և ձևաչափի միջոցառումների կազմակերպման համար։

MICE կենտրոնը կնպաստի Երևանի դիրքավորմանը որպես տարածաշրջանային առաջատար MICE ուղղություն՝ նպաստելով միջազգային այցելուների, նոր միջոցառումների և տնտեսական նոր հնարավորությունների աճին։

9,000+

ՔՄ ՏԱՐԱԾՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Office lounge with views over Yerevan

Hyatt Regency
Yerevan

WTC Երևանում կգործի աշխարհահռչակ Hyatt Regency Hotel and Residences Yerevan-ը՝ քաղաքի սրտում նոր նշաձող սահմանելով սպասարկման, հարմարավետության և հյուրընկալության ոլորտում և առաջարկելով միջազգային բարձր չափանիշներին համապատասխան փորձառություն։

Երևանում այս փորձառությունը կստանա յուրահատուկ երանգ՝ համադրելով բարձրակարգ հյուրընկալությունը քաղաքի ջերմության, մշակույթի և կենսունակության հետ։ Սա կլինի եզակի վայր՝ հյուրընկալվելու, նոր կապեր ստեղծելու և Երևանը նորովի բացահայտելու համար։

Կայունություն

Կայուն նախագծման առաջադեմ սկզբունքներով եզակի շինությունը Հայաստանում

WTC Երևանը Հայաստանում առաջին նախագիծն է, որը հավակնում է ստանալ LEED Gold և WELL Gold միջազգային հավաստագրեր՝ սահմանելով կայուն քաղաքաշինության նոր նշաձող։

Դեպի զրոյական արտանետումներով ապագա

Կլիմայական պայմաններին հարմարվող ճարտարապետական լուծումներ և շենքի ճարտարապետությանն ինտեգրված արևային էներգիայի արտադրության համակարգեր։

Կանաչ շենքի հավաստագրեր

Նախագիծը համապատասխանում է շրջակա միջավայրի արդյունավետության և մարդու առողջությանն ու բարեկեցությանն ուղղված միջազգային բարձր չափանիշներին։

Առողջ և հարմարավետ ներքին միջավայր

Անվտանգ և ոչ թունավոր, տեղական և կայուն աղբյուրներից ստացված նյութեր, բնական լույսով լուսավորված և հարմարավետ ներքին տարածքներ։

Ռեսուրսների արդյունավետ օգտագործում

Էներգիայի և ջրի սպառման, ինչպես նաև թափոնների առաջացման նվազեցում։

Ծանոթացեք կայունությանը→
Ավելին քանի շինություն

Մենք կապում ենք
Երևանը աշխարհին

WTC Երևանը հավակնում է դառնալ Հայաստանի տնտեսական զարգացման նոր խթան: Բիզնեսի, MICE միջոցառումների (հանդիպումներ, խրախուսական միջոցառումներ, համաժողովներ և ցուցահանդեսներ), հյուրընկալության, առևտրի և միջազգային կապերի մեկտեղման շնորհիվ նախագիծը կնպաստի նոր ներդրումների ներգրավմանը, աշխատատեղերի ստեղծմանը, տեղական բիզնեսի զարգացմանը, ինչպես նաև միջազգային գործընկերությունների և նոր գործարար հնարավորությունների ձևավորմանը։

WTC Երևանը կնպաստի նաև Երևանի միջազգային ճանաչելիության բարձրացմանը՝ ամրապնդելով քաղաքի դիրքերը որպես բիզնեսի, ներդրումների և զբոսաշրջության համար մրցունակ ու գրավիչ միջազգային ուղղություն։

Բիզնես Հաբ→
Նախագծի ճարտարապետ

Նախագծի
ճարտարապետ

Խիստ մրցակցային և բարդ ընտրության արդյունքում Foster + Partners ընկերությունն ընտրվել է որպես WTC Երևանի խորհրդանշական նախագծի ճարտարապետ և վստահելի գործընկեր` քաղաքի սրտում ներկայացնելով աշխարհի ամենահեղինակավոր ճարտարապետական ընկերություններից մեկի փորձն ու տեսլականը։

1967թ. Նորման Ֆոսթերի հիմնադրած ստուդիան հայտնի է իր յուրահատուկ մոտեցմամբ, որը մեկտեղում է ճարտարապետական նրբագեղությունը, նորարարությունը, ինժեներական բարձր վարպետությունն ու կայուն նախագծումը։

Foster + Partners-ի ընտրությունը ևս մեկ անգամ վերահաստատում է WTC Երևանի տեսլականը՝ ստեղծելու խորհրդանշական նախագիծ, որը կհամապատասխանի դիզայնի, նորարարության և երկարաժամկետ արժեքի ամենաբարձր միջազգային չափանիշներին։ Ճարտարապետական այս խորհրդանիշը նոր շունչ կհաղորդի Երևանի հորիզոնին՝ միաժամանակ ձևավորելով բիզնեսի, մշակույթի և համայնքային կյանքի նոր կենտրոն։

Տեղեկագիր

Ամենամսյա տեղեկություններ միջոցառումների, բիզնես հնարավորությունների, անդամների և WTC ցանցի նորությունների մասին։

Մնացեք կապի մեջ

Շնորհակալություն բաժանորդագրության համար։ Այժմ Դուք WTC Երևան համայնքի անդամ եք։ Յուրաքանչյուր ամիս Դուք կստանաք ամենաթարմ տեղեկատվությունը՝ գալիք միջոցառումների, բիզնես նորությունների և անդամակցող ընկերությունների վերաբերյալ։

Ինչ-որ բան սխալ էր։ Խնդրում ենք փորձել կրկին։