Բիզնես սրահ և բաց գրասենյակներ՝ Երևանի տեսարանով
Գործարկելով առևտրի զարգացումը

Բիզնես
Հաբ

Մենյու

Հայաստանի դարպասը
դեպի համաշխարհային առևտուր

WTC Երևանը ձեր մեկնարկային հարթակն է, որն ապահովում է վստահելի միջավայր, ստեղծում նոր շուկաների հասանելիություն և աճի հնարավորություն։ Մենք աջակցում ենք հայաստանյան ՓՄՁ-ներին միջազգային շուկաներում հաստատուն քայլերով ընդլայնվելու ճանապարհին։

WTC Երևանը ձևավորում է նոր միջավայր՝ հավակնությունները կապելով գլոբալ հնարավորություններին՝ միջավայրի, ցանցի և փորձառության միջոցով։ Սա միայն շինություն չէ։ Մենք կերտում ենք Հայաստանի ձեռնարկատիրության և միջազգային առաջընթացի ապագան։

Ավելի քան 1 միլիոն WTCA անդամ ընկերությունների հասանելիություն 90 երկրներում — Ռազմավարական գործարար կապերի հաստատում և առևտրային աջակցություն — Փոխադարձ հասանելիություն WTC կենտրոններին ամբողջ աշխարհում։

Անդամագրվել→
  • Ավելի քան 1 միլիոն WTCA անդամ ընկերությունների հասանելիություն 90 երկրներում
  • Ռազմավարական գործարար կապերի հաստատում և առևտրային աջակցություն
  • Փոխադարձ հասանելիություն WTC կենտրոններին ամբողջ աշխարհում

1M+

Անդամակցող ընկերություններ

90

Երկրներ

324

Համաշխարհային առևտրի կենտրոններ
Գործարար հանդիպում WTC Երևանում

Համաշխարհային
առևտրային
կապեր

Անկախ նրանից՝ նորաստեղծ ընկերություն եք, թե ընդլայնում եք ձեր բիզնեսն արտերկրում՝ մենք աջակցում ենք ձեզ, մշտապես ուղղորդելով բիզնես գործընթացների բոլոր փուլերում։ WTC Երևանը ձեր մեկնարկային հարթակն է։

Փորձառություն

WTC Երևանը ձեզ ներկայացնում է փորձագետների, որոնք քաջատեղյակ են միջազգային բիզնեսից՝ քաղաքականությունից մինչև լոգիստիկա և գործարքների իրականացում։ Մեր խորհրդատուներն ու գործընկերները ոլորտի առաջատարներ են, առևտրի գիտակներ և տարածաշրջանային փորձագետներ, որոնք հեշտությամբ կողմնորոշվում են բարդ իրավիճակներում և ապահովում իրական արդյունքներ։

Ծառայություններ

Մենք առաջարկում ենք միջազգային առևտրի համապարփակ ծառայություններ՝ միտված համագործակցությանը, կապերի հաստատմանը, նեթվորքինգին Հայաստանում և Համաշխարհային առևտրի կենտրոնի ողջ ցանցում։ Մենք նպաստում ենք ձեր բիզնեսի աճին։

Կապեր

90 երկրներում գործող ավելի քան 1 միլիոն անդամ ընկերություններով Համաշխարհային առևտրի կենտրոնների ցանցը ձեր ուղին է դեպի միջազգային առևտուր։ Որպես այդ հզոր ցանցի մաս՝ WTC Երևանը ձեզ հնարավորություն է տալիս մասնակցել միջազգային միջոցառումների և ձեռք բերել թիրախային ծանոթություններ։ Մենք ստեղծում ենք նշանակալի համագործակցությունների, նոր շուկաներ մուտք գործելու և գործարար կապեր հաստատելու հնարավորթյուններ։

Բիզնես Հաբը՝ ներսից

Մտածված ծրագրեր, որոնք ծանոթությունները վերածում են համագործակցության, իսկ համագործակցությունը՝ եկամտի։

Անդամակցություն

Տարեկան անդամակցություն բոլոր չափերի ընկերությունների համար՝ տեսանելիություն փնտրող նորաստեղծ ընկերություններից մինչև միջազգային ընդլայնման ձգտող խոշոր ընկերություններ։

Հիմնական փաթեթ

350,000

Տարեկան · 1 ներկայացուցիչ
Հանդիպումների սրահի ժամերամսական 1 ժամ
Հյուրերի մասնակցության արտոնագիրտարեկան 3
B2B գործընկերությունների հաստատումտարեկան 1
Աճի ծրագրեր10% զեղչ
Դիմել Հիմնական փաթեթին→
Զարգացման փաթեթ

700,000

Տարեկան · 3 ներկայացուցիչ
Հանդիպումների սրահի ժամերամսական 3 ժամ
Հյուրերի մասնակցության արտոնագիրտարեկան 6
B2B գործընկերությունների հաստատումտարեկան 4
Աճի ծրագրեր15% զեղչ
Դիմել Զարգացման փաթեթին→
Առաջնորդության փաթեթ

900,000

Տարեկան · 5 ներկայացուցիչ
Հանդիպումների սրահի ժամերամսական 5 ժամ
Հյուրերի մասնակցության արտոնագիրտարեկան 10
B2B գործընկերությունների հաստատումտարեկան 8
Աճի ծրագրեր20% զեղչ
Դիմել Առաջնորդության փաթեթին→
Տեղեկագիր

Ամենամսյա տեղեկություններ միջոցառումների, բիզնես հնարավորությունների, անդամների և WTC ցանցի նորությունների մասին։

Մնացեք կապի մեջ

Շնորհակալություն բաժանորդագրության համար։ Այժմ Դուք WTC Երևան համայնքի անդամ եք։ Յուրաքանչյուր ամիս Դուք կստանաք ամենաթարմ տեղեկատվությունը՝ գալիք միջոցառումների, բիզնես նորությունների և անդամակցող ընկերությունների վերաբերյալ։

Ինչ-որ բան սխալ էր։ Խնդրում ենք փորձել կրկին։