Մարշալ Բաղրամյան պող. 2-րդ փակուղի, 8
e-տնտեսության և մրցունակ բիզնես միջավայրի շարժիչ ուժ
Մայիսի 26֊ին՝ 17:30֊ին, WTC Երևանը հյուրընկալեց Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ Ներսես Երիցյանին, ով ներկայացրեց Հայաստանի թվայնացման բարեփոխումների ընթացքը և դրանց դերը տնտեսական մրցունակության բարձրացման ու պետական ծառայությունների վերափոխման գործընթացում։ Քննարկվեցին Հայաստանի կողմից ձևավորվող վստահելի թվային ենթակառուցվածքները՝ թվային նույնականացում, էլեկտրոնային ստորագրություն, տվյալների փոխգործունակություն, տվյալների կառավարում, կիբեռանվտանգություն և միասնական թվային հարթակներ, որոնք միտված են նվազեցնելու բիզնեսի վարչարարական բեռը, գործարքային ծախսերը և ծառայությունների մատուցումը դարձնելու առավել արագ ու կանխատեսելի։
Հանդիպմանը անդրադարձանք նաև «կյանքային իրադարձությունների» վրա հիմնված թվային ծառայությունների զարգացմանը, թվային ավտոմեքենայի սեփականության փոխանցման առաջին գործնական օրինակին, ինչպես նաև մասնավոր հատվածի աճող դերակատարմանը՝ PPP, GovTech, cloud, AI և տվյալահեն ծառայությունների զարգացման համատեքստում։ Ելույթը ներկայացրեց Հայաստանի տեսլականը անվտանգ, փոխկապակցված և մրցունակ թվային տնտեսության ձևավորման ուղղությամբ։
Նեթվորքինգ՝ 17:30 | Բանախոսություն՝ 18:00
Լեզու՝ հայերեն
Ներսես Երիցյան
Ներկայացրեց Հայաստանի վստահելի թվային ենթակառուցվածքները՝ թվային նույնականացում, էլեկտրոնային ստորագրություն, տվյալների փոխգործունակություն և կիբեռանվտանգություն։
Ամրագրեք Ձեր տեղը
Շնորհակալություն գրանցման համար։ Մենք կկապվենք Ձեզ հետ՝ մասնակցությունը հաստատելու համար։




