Էվերեստ․ կյանքը և վերելքը
Մենյու
Ամսաթիվ
June 18, 2026
Նեթվորքինգ
17:30
Բանախոսություն
18:00
Լեզու
Հայերեն
Վայր
WTC Երևան
Մարշալ Բաղրամյան պող. 2-րդ փակուղի, 8
Կատեգորիա
Նեթվորքինգ

Կյանքը և վերելքը

Հունիսի 18֊ին՝ 17:30֊ին, WTC Երևանը հյուրընկալեց լեռնագնաց և Արևի հյուրատան հիմնադիր Գևորգ Գասպարյանին, ով հաղթահարել է բազմաթիվ բարձունքներ, այդ թվում՝ Էվերեստը:

Գևորգի հետ խոսեցինք լեռնագնացությունից դեպի կյանք և վերելք: Հաղթահարելով Էվերեստի գագաթը՝ Գևորգը համոզված է, որ այդ ճանապարհը միայն ֆիզիկական մարտահրավեր չէ, այլ արժեքավոր փորձ, որը ձևավորում է մարդու մտածելակերպը, ազդում նրա առօրյա կյանքի և բիզնես գործունեության վրա։ Այս ճանապարհը սովորեցնում է սահմանել նպատակներ, հաղթահարել դժվարությունները՝ զարգացնելով առաջնորդության, պատասխանատվության և շարունակական աճի կարևոր հմտությունները։

Գևորգը սկսել է զբաղվել տուրիզմով 2009թ․, իսկ 2011թ․ նաև լեռնային տուրիզմով։ 2012թ․ առաջին անգամ բարձրացել է Արարատ լեռը, 2013թ․՝ Դամավանդը, այնուհետև Կազբեկ, էլբրուս, Մոնբլան, Այլենդ պիկ, Կիլիմանջարո, Խան֊Թենգրի, Ակոնկագուա, Մաթերհորն և Էվերեստ։ 2018թ․ Վայոց ձորի Եղեգիս գյուղում հիմնել է Արևի հյուրատունը, իսկ 2023թ․՝ համանուն հյուրատուն Տավուշի մարզի Գոշ գյուղում։ Գևորգի հիմնական աշխատանքը ներկայումս արկածային տուրիզմն է:

‍

‍Նեթվորքինգ՝ 17:30 | Բանախոսություն՝ 18:00

Լեզու՝ հայերեն

Հիմնական թեմա
Նպատակների սահմանում
Հիմնական թեմա
Դժվարությունների հաղթահարում
Հիմնական թեմա
Առաջնորդություն և պատասխանատվություն
Բանախոսը
ԳԳ
Գևորգ Գասպարյան

Գևորգ Գասպարյան

Լեռնագնաց, Արևի հյուրատան հիմնադիր

Գևորգը բարձրացել է Արարատ, Էլբրուս, Մոնբլան, Կիլիմանջարո, Ակոնկագուա, Էվերեստ և այլ գագաթներ։ 2018թ. հիմնել է Արևի հյուրատունը, այսօր զբաղվում է արկածային տուրիզմով։

Գրանցվեք մասնակցության համար

Ամրագրեք Ձեր տեղը

Էվերեստ․ կյանքը և վերելքը · June 18, 2026 · Մուտք՝ 17:30

Շնորհակալություն գրանցման համար։ Մենք կկապվենք Ձեզ հետ՝ մասնակցությունը հաստատելու համար։

Ինչ-որ բան այն չէ։ Խնդրում ենք կրկին փորձել։

Այլ միջոցառումներ

Բոլոր միջոցառումները→
Տեղեկագիր

Ամենամսյա տեղեկություններ միջոցառումների, բիզնես հնարավորությունների, անդամների և WTC ցանցի նորությունների մասին։

Մնացեք կապի մեջ

Շնորհակալություն բաժանորդագրության համար։ Այժմ Դուք WTC Երևան համայնքի անդամ եք։ Յուրաքանչյուր ամիս Դուք կստանաք ամենաթարմ տեղեկատվությունը՝ գալիք միջոցառումների, բիզնես նորությունների և անդամակցող ընկերությունների վերաբերյալ։

Ինչ-որ բան սխալ էր։ Խնդրում ենք փորձել կրկին։